Իսրայելի պաշտպանության բանակը «հակաահաբեկչական գործողություն» է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին: Պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալով՝ առնվազն տասը պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի գրոհների հետևանքով։
Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերը համակարգող ՄԱԿ-ի գրասենյակն էլ հայտնել է, որ առնվազն 622 պաղեստինցի է զոհվել Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր։ Ըստ աղբյուրի՝ նրանցից 136-ը զոհվել է Իսրայելի օդային հարվածների հետևանքով։ Զեկույցի համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 26-ը Արևմտյան ափում տեղահանվել է ավելի քան 3300 պաղեստինցի, այդ թվում՝ 1430 երեխա։