Երևանում փոխարինվում և վերակառուցվում են տասնամյակների ընթացքում քայքայված կոյուղագծերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կառուցվող կոյուղատար համակարգը հեռանկարային է, քանի որ հետագայում նոր կառուցվող շինությունները ևս կարող են միանալ վերջինիս: Ընթացիկ տարում նախատեսված 27 հասցեներից 18-ը նոր կոյուղի ունի, մինչև տարեվերջ մյուսները ևս կփոխարինվեն: Կոյուղատար ու հեղեղատար համակարգերի անցկացման համար համայնքային բյուջեից 1 մլրդ 700 մլն դրամ գումար է հատկացված:
Մանրամասները՝ տեսանյութում։