Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, հակահարձակում կսկսի՝ փորձելու հետ գրավել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի վերահսկողության տակ անցած շրջանները՝ հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալ Դևիդ Քոհենը։
«Կիևը հայտարարել է, որ մտադիր չէ բռնակցել գրավված տարածքները, և դրանք ծառայում են որպես բուֆերային գոտի: Սակայն ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում պաշտպանական գծեր են կառուցում և, ըստ երևույթին, մտադիր են «որոշ ժամանակով պահել այս տարածքի մի մասը»,- ենթադրել է ԿՀՎ-ի պաշտոնյան։