Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը զինվորականների 2024 թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վերապահել է Հայաստանին: Ըստ նախնական տվյալի՝ առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն` մոտ 400 մարզիկով: Առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով կառավարությունը հատկացվել է 476 մլն դրամ:
Պետությունը կֆինանսավորի նաև սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների նորոգումը:
Պետական աջակցությունը կշարունակվի կոնյակի սպիրտ արտահանող տնտեսվարողներին, առաջացող պարտավորությունները ընթացիկ տարվա համար գնահատվում են մոտ 700 մլն դրամ։
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում: