Ռուսաստանն արգելել է Միացյալ Նահանգների 92 քաղաքացու մուտքը երկիր: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Մոսկվան արգելել է The Wall Street Journal-ի 14 աշխատակցի, The New-York Times-ի 5 լրագրողի և The Washington Post-ի 4 լրագրողի մուտքը: Արգելքը վերաբերելու է նաև ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարության ղեկավարին, տիեզերական համակարգերի հրամանատարության ղեկավարին և տիեզերական քաղաքականության հարցերով պաշտպանության փոխնախարարին։ Ռուսաստանը նրանց մեղադրել է իր զինված ուժերի դեմ և նրանց վերաբերյալ կեղծ լուրերի տարածման մեջ ներգրավված լինելու համար:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: