Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
-
17 անշարժ գույք.
-
1 տրանսպորտային միջոց.
-
2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
-
4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
-
218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: