Մեր շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 6 խաղափուլից հետո Տիգրան Համբարձումյանն ունի 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները մինչև 12 տարեկան պատանիների խմբում:
Ալեքս Սահակյանը ունի 5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների խմբում: Այս տարիքային խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 4.5 միավոր:
Բենիկ Ագասարովը ունի 5 միավոր և կիսում է 2-7-րդ հորիզոնականները մինչև 14 տարեկան պատանիների խմբում: Այս տարիքային խմբում Ռուդոլֆ Փաշիկյանը ունի 4.5 միավոր:
Վոլոդյա Թորոսյանը ունի 4.5 միավոր միմչև 14 տարեկան տղաների խմբում:
Անահիտ Մուրադյանը ունի 4.5 միավոր և կիսում է 5-8-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան աղջիկների խմբում:
Անի Նահապետյանը և Սոնա Կրկյաշարյանը ունեն 4.5 միավոր մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:
Սոֆիա Բաղրամյանը ունի 4.5 միավոր և կիսում է 4-9-րդ հորիզոնականները մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:
Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ: