Մայիսի 26-ի ջրհեղեղից տուժած 217 ընտանիք առաջիկա օրերին կստանա սոցիալական աջակցության գումարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ջրհեղեղից տուժածներին հիշեցնում է, որ սոցիալական աջակցության համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: Խոսքը ընտանիքների կրած վնասների փոխհատուցման մասին չէ, որն առանձին կազմակերպում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու էկոնոմիկայի նախարարությունները:
Մանրամասները՝ ռեպորտաժում: