Կենտրոն վարչական շրջանում հեռացվել են ապօրինի տեղադրված կանգնակներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Տնտեսվարողները նախազգուշացվում են, ապօրինի կանգնակներ կրկին տեղադրելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 75-ապատիկի չափով («Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)»,- ասված է հաղորդագրության մեջ: