Հրայր Թովմասյանի գործով մեղադրող դատախազը լույս է սփռել այն հարցի վրա, թե արդյո՞ք քրեական հետապնդման ենթարկվելիս Սահմանադրական դատարանի դատավորն անձեռնմխելիություն չունի: Ըստ մեղադրողի՝ հնարավոր հանցանքների կատարման ժամանակ Հրայր Թովմասյանը ոչ դատավոր է եղել, ոչ էլ Սահմանադրական դատարանի անդամ, այլ եղել է արդարադատության նախարար: Նիստն այսօր ընդհատվել է Թովմասյանի պաշտպանի հոգնածության պատճառով և կշարունակվի վաղը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։