ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին ABC News հեռուստաալիքով հեռուստաբանավեճ կանցկացնի իր դեմոկրատ հակառակորդ, ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։
Թրամփն ընդգծել է, որ միջոցառումը կանցկացվի այն կանոնների համաձայն, որոնք գործում էին CNN-ի անցկացրած նախորդ բանավեճերի ժամանակ։ Մասնավորապես, նախատեսվում է, որ թեկնածուները բանավեճի ժամանակ կկանգնեն, և նրանց թույլ չի տրվի օգտագործել գրառումներ կամ նախապես պատրաստված հուշող թերթիկներ։
Բացի այդ, թեկնածուներից մեկի խոսափողը կանջատվի մյուսի ելույթի ժամանակ։ Նաև մոդերատորներին է արգելվում միջամտել բանախոսների պատասխանի ժամանակ:
Հարիսն ավելի վաղ հաստատել էր իր պատրաստակամությունը մասնակցելու սեպտեմբերի 10-ին նախատեսված բանավեճին՝ նախկին նախագահի հետ և լրագրողներին ասել էր, որ «ուրախ կլինի սեպտեմբերի 10-ից հետո խոսել լրացուցիչ բանավեճերի մասին»: