Երթուղին, որը պետք է Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները կապի Նախիջևանի հետ, քննարկվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքներն ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում»,- ասել է դիվանագետն ու ընդգծել, որ Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը որոշակի է և բոլորին հայտնի։
«Մենք հիմք ենք ընդունում այն, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք բերվեն, իրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ ու փոխընդունելի պայմաններով, որպեսզի դա համապատասխանի ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ հարևանների շահերին»,- նշել Է Զախարովան: