Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային՝ կատարելով մի քանի կարևոր արձանագրություններ․
-
Առաջիկայում կներդրվի նոր լուծումներով համակարգ,
-
Պետությունը պետք է ունենա կայուն, անվտանգ ու ապահով բիոմետրիկ տվյալներ կրող փաստաթղթերի համակարգ,
-
Աշխարհում այլևս չեն արտադրվում նախկին փաստաթղթերում օգտագործված բիոմետրիկ կրիչները,
-
Թեկուզ օրինական ճանապարհով Եվրամիության երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիների ապաստանի դիմումները չունեն իրական հիմքեր,
-
Մերժվում են ՀՀ քաղաքացիների ապաստանի ներկայացրած դիմումների 96 տոկոսը և ավելին,
-
ԵՄ անդամ երկրներում Հայաստանից ապաստանի հայցերի ամենաբարձր թիվը գրանցվել է 2016 թվականին (8000-ից ավելի հայց), ամենացածր ցուցանիշը՝ 2020 թվականին (մոտ 1200 հայց),
-
Առանց վիզայի եվրոպական երկրներ այցելելու հնարավորությունը կառաջանա այն ժամանակ,երբ վիզաների երկխոսության ազատականացման ավարտը մոտ լինի։