«Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցներին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրել է «Ժամանակակից տեխնոլոգիաները և օրենսդրությունը։ Թեման՝ կիբեռանվտանգությունը՝ որպես ազգային անվտանգության կարևոր տարր»։
ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ աշակերտները քննարկել են համացանցից անվտանգ օգտվելու այդ անչափ կարևոր հմտության՝ մեդիագրագիտության առանձնահատկությունները։ Ծրագրի մասնակիցները բանախոսների հետ քննարկել են թեմաները, հնչեցրել հարցեր։
Դպրոցականների օրն ավարտվել է Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ նրանք ծանոթացել են հեռուստատեսության պատմության, հեռուստաարտադրանքի ստեղծման մանրամասներին։