Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվեց ընդլայնված կազմով նախաձեռնող խմբի նիստ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։
«Նիստին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, մարզի համայնքների ղեկավարները, ավագանիներ, կուսակցության անդամներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց ոլորտին վերաբերող հարցերը, ոլորտում իրականացված աշխատանքները, առաջիկա անելիքները, պատասխանեց կուսակցականների հարցերին: Թեմային առնչվող ելույթներով հանդես եկան կուսակցականները»,- գրել է նա: