Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկել է վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ էին մեծահասակները։
10 մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանն է արժանացել Գոհար Հարությունյանը։
Հրաձգության ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մեր մարզուհին կիսաեզրափակչում 6:2, իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավել է 7-րդ տեղը։
Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։