Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի երկարաձգի Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։
Մոսկվան արձագանքել է Կիևի որոշմանը: Ռուսաստանից գազի տարանցման մասին համաձայնագիրը չերկարաձգելու ուկրաինական կողմի որոշումը լուրջ վնաս կհասցնի եվրոպացի սպառողների շահերին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս ֆոնին Մոլդովայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ մշակել է գործողությունների ծրագիր Ուկրաինայի տարածքով բնական գազի տարանցման դադարեցման դեպքում, ինչը կազդի նաև հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման վրա։ «Միջոցներ են ձեռնարկվում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված ճգնաժամային իրավիճակները կանխելու և կառավարելու համար»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսաշարում: