Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի գլխավոր մրցանակը ստացել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Վերջինս, ելույթ ունենալով, նշել է՝ մեկ տարի առաջ կյանքից հեռացել է իր հայրը, որից հետո ինքն իրեն խոստացել է՝ բոլոր հաղթանակներն այդ պահից ի վեր նվիրելու է հոր հիշատակին։
Հակոբյանն արժանացել է ժյուրիի ամենաբարձր գնահատականին՝ մրցութային երեք օրերի արդյունքում հավաքելով 222 միավոր։