ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է ներկայացրել՝ ինչպես պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց:
Մանրամասները՝ ստորև:
Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք:
Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:
Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում: