Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Վրաստանում խորհրդարանի ընտրությունը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին նշանակելու մասին: Նախագահի կողմից ընտրության օրվա նշանակումը խորհրդանշական գործողություն է: Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ երկրում քվեարկությունն անցկացվում է հոկտեմբերի վերջին շաբաթ օրը։ Նախընտրական քարոզարշավի սկիզբը և ընտրության օրը պաշտոնապես հայտարարվում է 60 օր առաջ:
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։