Ուկրաինան մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը, որի գործողության ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին՝ Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ռուսաստանի հետ պայմանագիրը չի երկարաձգվելու․ դրա վրա վերջակետ է դրված։ Ինչ վերաբերում է այլ ընկերություններից գազի տարանցմանը, ապա եթե շարունակվի մեր որոշ եվրոպացի գործընկերների խնդրանքը, իսկ մենք բոլորս Եվրամիությունում ենք, կդիտարկենք նրանց խնդրանքը»,- ասել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ տեղեկություններ չունի, թե ինչ է քննարկել Ռուսաստանի նախագահը Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
«Չեմ կարծում, թե գազի մասին են խոսել։ Կարծում եմ, որ կան այլ հարցեր»,- ասել է Զելենսկին։