Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 100 բնակավայր՝ 1294 քառակուսի կիլոմետր տարածքով։ Նրա խոսքով՝ գերեվարվել է ՌԴ 594 զինծառայող։
Սիրսկին նաև հայտարարել է, որ Կուրսկի ուղղությամբ գործողության խնդիրներից մեկը ՌԴ զորքերի շեղումն էր տեղերից, մասնավորապես՝ Պոկրովսկի, Կուրախովի ուղղություններից։ Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանն այլ ուղղություններից Կուրսկի մարզ է տեղափոխել ՌԴ մոտ 30 հազար զինծառայող։
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը նշել է, որ Պոկրովսկի ուղղությունը մնում է ամենաթեժը, այնտեղ կենտրոնացած են Ռուսաստանի ամենամարտունակ զորքերը: