Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Կիևը կարող է օգտագործել Արևմուտքի փոխանցած զենքը Ռուսաստանի տարածքում պաշտպանական նպատակներով հարվածելու համար:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Կիևը կարո՞ղ է Արևմուտքի փոխանցած զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, Ստուբը նշել է․ «Եթե ուղիղ պատասխանենք հարցին, այո՛, կարող է»։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիան սահմանափակումներ չի սահմանել այն հարցում, թե Ուկրաինան ինչ կանի իրեն հանձնված զենքի հետ, եթե այն օգտագործվում է պաշտպանական նպատակներով, և եթե դա համապատասխանում է միջազգային իրավունքին: