Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին այցելել է Կուրսկի ատոմային էլեկտրակայան։ Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջուկային օբյեկտ այցելելու հրավերի համար՝ դրա անվտանգությունը գնահատելու նպատակով:
ԱԷՄԳ ղեկավարը հայտարարել է, որ իր ժամանումը Կուրսկի ԱԷԿ կապված է ռազմական գործողությունների մոտ հեռավորության և միջուկային միջադեպի վտանգի հետ: Նա նշել է, որ Կուրսկի ատոմակայանն աշխատում է գրեթե նորմալ ռեժիմով։
Գրոսսին նաև նշել է, որ եթե արտաքին ազդեցություն լինի Կուրսկի ԱԷԿ-ի վրա, հետևանքները կարող են չափազանց լուրջ լինել։ «Ատոմակայանը ոչ մի պարագայում ռազմական գործողությունների օբյեկտ չպետք է դառնա»,- հայտարարել է Գրոսսին:
Կուրսկի ատոմակայանն ուսումնասիրելուց հետո Գրոսսին ծանոթացել է Կուրչատովի սոցիալական օբյեկտներին։