Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկումներից հետո շարունակելու է կատարել ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները։
Զարիֆն օգոստոսի սկզբին նշանակվել էր Իրանի նախագահի՝ ռազմավարական հարցերով տեղակալ և նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ Ավելի ուշ նա հայտնել էր պաշտոնաթողության մասին։