Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Վրաստանում խորհրդարանի ընտրությունը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին նշանակելու մասին:
Նախագահի կողմից ընտրության նշանակումը խորհրդանշական գործողություն է: Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ երկրում քվեարկությունն անցկացվում է հոկտեմբերի վերջին շաբաթ օրը։ Նախընտրական քարոզարշավի սկիզբը և ընտրության օրը պաշտոնապես հայտարարվում է 60 օր առաջ:
«Մենք պետք է որոշենք գլխավորը՝ ով ենք մենք, ուր ենք գնում և ինչ ենք ուզում։ Անցյալ թե առաջընթաց, ազատություն թե ստրկություն, բռնապետություն թե ժողովրդավարություն, միակուսակցական իշխանություն թե բազմակուսակցական կառավարություն»,- նշել է Զուրաբիշվիլին։