ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, քննարկել վերջինիս այցը Լեհաստան և Ուկրաինա, ինչպես նաև սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստերը:
Սպիտակ տան տվյալով՝ Բայդենը շնորհակալություն է հայտնել խաղաղության վերաբերյալ ուղերձի և Ուկրաինային շարունակական մարդասիրական աջակցության համար, ներառյալ՝ էներգետիկ ոլորտը:
«Ղեկավարները վերահաստատել են իրենց շարունակական աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բայդենն ու Մոդին ընդգծել են համատեղ աշխատելու իրենց հանձնառությունը՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղությունն ու բարգավաճումը խթանելու համար: