Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 08:00-ից 20:00-ն, փակ է լինելու Շենգավիթ վարչական շրջանի Արագածի փողոցը:
«Հորդորում ենք վարորդներին՝ տրանսպորտային միջոցները չկայանել Արագածի փողոցի երթևեկելի մասում: Խճողումային իրավիճակներից խուսափելու համար առաջարկվում է երթևեկել Ղարիբջանյան և Կատովսկի փողոցներով:
Նշված օրերին և ժամերին Արագածի փողոցով անցնող հասարակական տրանսպորտը կերթևեկի Ղարիբջանյան փողոցով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: