«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր քաղաքների, Արզնի, Կոտայք, Բջնի, Սոլակ, Կարենիս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Նոր գյուղ, Վերին Աղբյուրակ, Քաղսի գյուղերի, Վան և Քարաշամբ Ամառանոցային թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: