Երևան քաղաքում օգոստոսի 27-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-30-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 27-28-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 27-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։