Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում 2014 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պայմանագրով հատկացվել է մոտ երեք հեկտար տարածք, իսկ ընկերությունը, առանց թույլտվության, արդյունահանման նպատակով օգտագործում է նաև կից հողատարածքներ, որոնք գյուղատնտեսական նշանակության են:
Իրավապահների հարցմանն ի պատասխան՝ օգոստոսի 21-ին Անիի համայնքապետարանից ստացվել է տեղեկությունը հաստատող պատասխան:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: