Դատարանը Առուշ Առուշանյանին ազատազրկելու Պրոբացիոն ծառայության միջնորդությունը կքննի սեպտեմբերի 3-ին: Գորիսի համայնքապետը չէր կատարել դատարանի որոշումը, որով Առուշանյանը 5 տարի չի կարող զբաղեցնել համայնքային պաշտոններ: Նա նաև Ծառայության դեմ բողոք է ներկայացրել, որը դատարանը մերժել է: Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ինքնիրավչության համար։
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։