Աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար մայրաքաղաքի վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ: Աշխատակիցները նաև կապահովվեն նոր՝ միանման ամառային, աշնանային և ձմեռային հանդերձանքով: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մյուս մանրամասները Տաթև Խաչատրյանն է ներկայացնում: