Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ վաղը Ադրբեջանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա։ Ջեհյուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը օգոստոսի 27-ին Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը: Բանակցությունների շրջանակում անդրադարձ կկատարվի նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի։
Մանրամասները՝ տեսաշարում: