Ուկրաինան պատրաստվում է պատասխանել Ռուսաստանին՝ մեր պետության այսօրվա զանգվածային գնդակոծության համար, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
«Այս գիշեր Ռուսաստանը կրկին հարվածներ է հասցրել մեր քաղաքներին, տուժել են խաղաղ մարդիկ, ավերվել են տներ, խախտվել է կրիտիկական ենթակառուցվածքը»,- նշել է նախարարը։
Ըստ Ումերովի՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ «հաղթելու համար Ուկրաինային անհրաժեշտ են հեռահար հնարավորություններ և թշնամու ռազմական թիրախների վրա հարձակման սահմանափակումների վերացում»։
UNIAN-ը հաղորդել է, որ գիշերվանից ռուսական կողմը սկսել է «Շահեդ» անօդաչու սարքերով գրոհել ուկրաինական տարածքը, իսկ առավոտյան կիրառել ցամաքային, օդային և ծովային թևավոր, կառավարվող ու արագընթաց հրթիռներ:
Նախագահ Զելենսկին հաղորդել է, որ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ այսօրվա հարձակումն ամենախոշորներից և համակցվածներից է եղել։