ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական ավիացիոն տիպի 20 անօդաչու թռչող սարք։
Ռուսական Telegram ալիքներն էլ հաղորդել են, որ կիրակի լույս երկուշաբթի առավոտ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման են ենթարկվել ռուսական Սարատով և Էնգելս քաղաքները։ Էնգելսում թիրախում է հայտնվել օդանավակայանը, որտեղ տեղակայված են Տու-95 ռազմավարական ռմբակոծիչները, նրանցից 11-ը հարձակման պահին օդում են եղել։
Սարատովում անօդաչու թռչող սարքերի հարվածից տուժել է 38 հարկանի բնակելի շենք: Հարձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, այդ մասին հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը` Telegram-ի իր ալիքում։
Վնասված շենքից մինչև Էնգելսի զորամաս և ռազմական օդանավակայան հեռավորությունը 12 կմ է։ Սարատովը և Էնգելսը գտնվում են Վոլգայի աջ ու ձախ ափերին։ Ուկրաինայի հետ սահմանը ուղիղ գծով մոտ 700 կմ է։