Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, օգոստոսի 27-ին կայցելի Կուրսկի ատոմակայան։
Կազմակերպության ղեկավարն ասել է, որ ատոմակայանի մոտ «նոր զարգացումների և ռազմական ակտիվության» պատճառով իր թիմը պետք է ստուգի միջուկային անվտանգության կանոնների համապատասխանությունը։
Գրոսսին նշել է, որ ուշադիր հետևում է Կուրսկի ատոմակայանում տիրող իրավիճակին։
Իր այցի ընթացքում ԱԷՄԳ-ի ղեկավարը ցանկանում է քննարկել միջուկային անվտանգության պայմանների գնահատման և օբյեկտի պաշտպանության հետագա քայլերը: Նրա կարծիքով՝ նման կառույցները չպետք է վտանգի ենթարկվեն։