Ֆրանսիայում երկարաձգվել է Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի կալանքի ժամկետը։ Ձերբակալությունը կարող է ձգվել առավելագույնը մինչև 96 ժամ, ինչից հետո դատավորը պետք է կամ ազատ արձակի, կամ մեղադրանք ներկայացնի։
Նշենք, որ այսօր դատախազությունը նախատեսում է հանդես գալ մամուլի համար հայտարարությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում ձերբակալվել է Տելեգրամ հավելվածի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը։