Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները՝ 2024 թվականի հունվար-հուլիսը 2023-ի հունվար-հուլիսի համեմատությամբ:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.6%:
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 15.7%-ով:
Ծառայությունների ծավալն աճել է 4.5%-ով:
Առևտրի շրջանառությունն աճել է 21.4%--ով:
Շինարարության ծավալն աճել է 16.1%-ով:
Արտահանման ծավալն աճել է 120.0%-ով:
Ներմուծման ծավալն աճել է 79.1%-ով:
Ներկայացվել են նաև 2024 թվականի հուլիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները 2023 թվականի հուլիսի համեմատությամբ: Ըստ այդմ՝
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.2%:
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.2%-ով:
Ծառայությունների ծավալն աճել է 4.9%-ով:
Առևտրի շրջանառությունն աճել է 14.0%-ով:
Շինարարության ծավալն աճել է 17.7%-ով:
Արտահանման ծավալն աճել է 42.8%-ով:
Ներմուծման ծավալն աճել է 30.7%-ով։