Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ից կտեղակայվի Վարդենիսի համայնքապետարանի բակում: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Այն քաղաքացիները, որոնք ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը վերաբերող հարցեր, կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։