Երևանում նախատեսվում է նոր կանգառասրահների տեղադրում, որոնք կունենան վճարային թերմինալներ: Առաջին նմուշը՝ որոշակի դիտարկումից հետո, վերափոխված տարբերակով առաջիկայում կտեղադրվի: Այս տարի նախատեսվում է նմանատիպ շուրջ 50 կանգառասրահի տեղադրում:
***
Երևանյան 28 փողոցների վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. նախագծով ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Հանրապետության և Թումանյան փողոցներում:
***
Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ փուլ առ փուլ կառավարելի են դառնում էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև տարեվերջ համակարգում տեղադրել նաև տրամադրված և տրամադրվող շինթույլտվությունների ու շինբարեկարգման ոլորտին վերաբերող տեղեկատվությունը:
***
Աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ: