171 նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսներն արդեն մատակարարման փուլում են, նախատեսում ենք, որ մինչև հոկտեմբերի վերջ կմատակարարվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ մի քանի հարցեր են մնացել քննարկման, որոնցից մեկը վերաբերում է ավտոբուսներում տեղադրվելիք վալիդատորների թվին: