«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշնանային և ամառային հանդերձանքի մրցույթը կայացել է, պայմանագրի կնքման փուլում է, իսկ ձմեռային հանդերձանքը դրված է մրցույթի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
«Հանդերձանքը կլինի նույնանման: ԵԱՍՄ աշխատակիցների հանդերձանքի մեջքի մասում գրված կլինի ԵԱՍՄ, իսկ յուրաքանչյուր վարչական շրջանին հատկացվելիք [հանդերձանքի վրա] գրված կլինի տվյալ վարչական շրջանի անունը»,- ասաց Փամբուխչյանը: