Ռուսաստանը նոտա է ուղարկել՝ պահանջելով հասանելիություն տրամադրել գործարար, «Տելեգրամ» հավելվածի հիմնադիր Պավել Դուրովին, սակայն Փարիզը նրա ֆրանսիական քաղաքացիությունը համարում է հիմնական, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նոտան ուղարկել ենք գործարար Պավել Դուրովին հասանելիության պահանջով, սակայն նա ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, ինչը երկիրը ընկալում է որպես հիմնական»,- ասել է նա:
Ֆրանսիայում ՌԴ դեսպանությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ երկրի իշխանությունները դեռևս խուսափում են Դուրովի ձերբակալության հարցով համագործակցությունից:
Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիրը ձերբակալվել էր շաբաթ օրը, երբ իր սեփական ինքնաթիռով վայրէջք էր կատարում «Լե Բուրժե» օդանավակայանում: Նրան ուղեկցել են թիկնապահը և կինը:
Հայտնի է, որ Դուրովը Ֆրանսիա էր ուղևորվել Ադրբեջանից:
Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովի նկատմամբ երկրում հետախուզում էր հայտարարվել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆրանսիայի արդարադատությունը համարում է, որ Դուրովը առնչություն ունի հանցագործությունների, որոնց թվում նշվում է երկրի իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելը:
Նրան կարող են առաջադրել ահաբեկչության, թմրամիջոցների, փողերի լվացման և խարդախության մեղադրանքներ:
Դուրովին կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում: