Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել:
Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր:
Բայրամովը Արաղչիին հրավիրել է այցելել Ադրբեջան:
Կողմերը համաձայնել են ջանքեր գործադրել Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացման նպատակով, այդ թվում՝ էկոնոմիկայի, առևտրի, տրանսպորտի և հեռահաղորդակցության ուղիների:
Նշվում է, որ Արաղչին գոհունակություն է հայտնել Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման առնչությամբ:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ քայլերի շարունակականությունը: