Օգոստոսի 25-ին՝ ժամը 00:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող թունելում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են ZIL (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1996 թ.) և Opel մակնիշների ավտոմեքենաները․ ZIL մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։
Փրկարարները փակել են ZIL մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը։