Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի շրջանում գերեվարված 115 զինծառայողի՝ փոխարենը 115 զինվորականի հանձնելով Ուկրաինայի զինված ուժերին։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռուս զինվորներն առայժմ գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց հետ աշխատում են բժիշկներն ու հոգեբանները: Զինվորականներին նաև հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ։
«Ազատ արձակված բոլոր զինծառայողները կտեղափոխվեն ՌԴ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: