Կիևը շահագրգռված է Վիլնյուսի հետ Ուկրաինայի զինված ուժերի համար արտադրական հզորությունների ստեղծմամբ. հակաօդային պաշտպանության ուժեղացումը մնում է առաջնահերթություն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Կիևում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպմանը:
Շմիհալը լիտվացի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել հետևողական աջակցության և տարբեր տեսակի օգնություն ցուցաբերելու համար, առաջին հերթին՝ էներգետիկ ոլորտում։ Ուկրաինայի վարչապետն ընդգծել է Լիտվայի մասնակցությունը տարբեր միջազգային կոալիցիաներին՝ հաջակցություն Ուկրաինայի։
Նա Լիտվային հրավիրել է միանալ ուկրաինական արտադրողներից սպառազինություն և ռազմական տեխնիկա գնելու նախաձեռնությանը:
«Մենք նաև շահագրգռված ենք Ուկրաինայում ընդհանուր նորարարական արտադրական հզորությունների ստեղծմամբ, որոնք կաշխատեն զինված ուժերի համար։ Ընդգծեմ, որ ՀՕՊ-ի ուժեղացումը մնում է մեր առաջնահերթությունը»,- հավելել է Շմիհալը: