Կիևում ՈՒկրաինայի Անկախության օրը Վոլոդիմիր Զելենսկու հետ ելույթ են ունեցել նաև Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: Զելենսկին հայտարարել է ուկրաինական նոր զենքի՝ «Պալյանիցիա» հրթիռի մասին, որը, նրա խոսքով, առաջին անգամ օգտագործվել է շաբաթ օրը: Լեհաստանի նախագահն իր խոսքում նշել է, որ Ուկրաինայի Անկախության օրը որոշ իմաստով ամբողջ Կենտրոնական Եվրոպայի անկախության օրն է:
«Որովհետև առանց անկախ Ուկրաինայի դժվար է պատկերացնել անկախ և անվտանգ Լեհաստանը, Լիտվան կամ մեր տարածաշրջանի այլ երկրներ»,- նշել է Դուդան:
Ինգրիդա Շիմոնիտեի խոսքով՝ Կիևը, պաշտպանելով իր հողն ու պետականությունը, պաշտպանում է նաև Լիտվան, Եվրոպան և ամբողջ ժողովրդավարական աշխարհը: Լիտվայի նախագահը վերահաստատել է՝ ամեն ինչ անում և անելու են Ուկրաինայի հաղթանակը մոտեցնելու համար:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։