ԱՄՆ-ը մտադիր չէ մոտ ժամանակներս Ուկրաինային փոխանցել իր F-16 ինքնաթիռներից, սակայն ապագայում դա չի բացառվում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Ֆրենկ Քենդալը Helsingin Sanomat-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները Կիևին կփոխանցի՞ իր F-16-ները, նա նշել է՝ «նման տեղեկություն չունի»: Նրա խոսքով՝ Ուկրաինայի կարճաժամկետ կարիքները կբավարարվեն ներկայիս օգնության հաշվին. այդ ինքնաթիռներից Կիևին խոստացել են տրամադրել Դանիան և Նիդերլանդները։
«ԱՄՆ-ը գործընկերների հետ օգնում է օդաչուներին վերապատրաստելու հարցում, և հաջորդ տարի այդ ուղղությամբ զգալի առաջընթաց կգրանցվի»,- հավելել է Քենդալը: